Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեները համագործակցությունը բարձրացնում են նոր մակարդակի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն երկկողմ փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների հետ: Այդ նպատակով Երևանում են գտնվում ՌԴ և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներ Ալեքսանդր Բաստրիկինը և Իվան Նոսկևիչը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հուշագրի ստորագրումից հետո նշեց, որ դրանք խորացնելու են երեք երկրների քննչական կոմիտեների միջև համագործակցությունը:

«Երեք պետությունների քննչական կոմիտեների համագործակցությունն այսուհետև իրականացվելու է նոր, ավելի բարձր ձևաչափով: Այդ հուշագրերը կնպաստեն, որ մեր համագործակցությունը թևակոխի մի նոր, ավելի սերտ փուլ,և մեր աշխատակիցները, օգտագործելով հուշագրի դրույթները, ավելի օպերատիվ լուծումներ տան մեր առջև ծառացած հարցերին: Հուշագրերը նաև տարածաշրջանում կստեղծեն յուրահատուկ իրավական դաշտ հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աղվան Հովսեփյանը:

Հուշագրի ստորագրումից հետո մեկնարկեց երեք երկրների քննչական կոմիտեների՝ եռակողմ կոլեգիայի երկրորդ նիստը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ նիստում ընդգրկված են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև ուղղված հետագա մարտահրավերների կանխագուշակմանը:

«2016 թվականի սեպտեմբերին Մինսկում քննչական կոմիտեների միջև ստորագրվեց փաստաթուղթ եռակողմ միջազգային իրավական փոխգործակցության մասին: 2017 թվականին ապրիլին Սանկտ Պետերբուրգում կայացավ համատեղ կոլեգիայի առաջին նիստը, որը պատմական նշանակություն ուներ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների միջազգային իրավական փոխգործակցության առումով: Կոլեգիայի երկրորդ նիստի անցկացումը ցույց է տալիս երեք երկրների քննչական կոմիտեների միջև համագործակցության բարձր մակարդակը»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը համաձայնեց, որ այն պատմական իրադարձություն է:

«Վստահ եմ, որ այն նպաստելու է երեք պետությունների, երեք գերատեսչությունների ավելի սերտ համագործակցությանը հանցագործությունների դեմ պայքարում՝ ուղղված մեր քաղաքացիների պաշտպանությանը»,-ընդգծեց պաշտոնյան:

Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը հույս հայտնեց, որ նիստի շրջանակում կհնչեն կառուցողական և օգտակար առաջարկություններ:

«Թեման շատ արդիական է: Հարցերը՝ կապված մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության, աշխատանքի արդյունավետության հետ, ընդհանուր են մեր երեք երկրների համար: Նոր ուղղություններով համագործակցության ամրապնդումը մեր կարևոր նպատակներից է»,- նշեց Բելառուսի քննչական կոմիտեի նախագահը՝ իր խոսքում նաև անդրադառնալով կիբեռհանցագործության դեմ առավել արդյունավետ աշխատանք իրականացնելու անհրաժեշտությանը:

Նրա խոսքով՝ այն գլոբալ անվտանգության ներկայիս ամենակարեւոր սպառնալիքներից է:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ