Չինաստանը հարգում է ԱՊՀ ցանկացած երկրի ընտրած զարգացման ուղին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների հետ Չինաստանի համագործակցությունն իրականացվում է փոխադարձ հարգանքի և շահի հիման վրա: Ինչպես հաղորդում է Պեկինում «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիու Բինը:

«Չինաստանն ու ԱՊՀ անդամ երկրները աշխարհագրական տեսանկյունից մոտ են, բացի այդ, պատմության ընթացքում որևէ հակամարտության մեջ չեն եղել: Ներկայում ԱՊՀ երկրների հետ Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»,- հայտարարեց Բինը:

Նա ընդգծեց, որ պաշտոնական Պեկինը ձգտում է ԱՊՀ անդամ պետությունների հետ զարգացնել բարեկամական և գործընկերային հարաբերություններ՝ մտադրություն չունենալով այս կամ այն երկրում ազդեցության գոտիներ ստեղծել:

«Մենք հարգում ենք ԱՊՀ ցանկացած երկրի իրականությունը, հարգում ենք նաև ցանկացած երկրի կողմից ընտրված զարգացման ուղին, ինչպես նաև այդ երկրների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքական ուղղությունները: Երբ ԱՊՀ տարածաշրջանի մեր գործընկերները բախվում են ինչ-որ բարդությունների, մենք անմիջապես աջակցություն ենք ցուցաբերում նրանց՝ առանց որևէ նպատակ հետապնդելու»,- ասաց Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է ԱՊՀ անդամ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: «Այս ընթացքում մենք արդեն հասել ենք նկատելի ձեռքբերումների և հպարտանում ենք այդ փաստի առնչությամբ: Կարծում եմ, որ առաջիկա 25 տարիների ընթացքում մեզ ավելի մեծ հաջողություններ են սպասվում»,- հայտարարեց Բինը՝ ընդգծելով, իհարկե, որ այս հարցում դեռևս անելիքներ շատ ունեն:

Արաքս Կասյան

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը