Վարչապետը ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 13-ին այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկա էր նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:

Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացրած ապրանքատեսականիին, արտադրական, իրացման և արտահանման ծավալներին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: «ԱրմՊրոդԷքսպո»-ի բացօթյա ցուցադրության հատվածում վարչապետին են ներկայացվել գյուղատնտեսական տեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի հնարավորությունները: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է նաև ֆերմերային տնտեսությունների հետ տարվող աշխատանքներով՝ կարևորելով ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս տարի «ԱրմՊրոդԷքսպո»-ն իրենից ներկայացնում է որակապես նոր ցուցահանդես՝ բիզնես տրամաբանությամբ և կոնկրետ արդյունքների արձանագրմամբ: Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների գործունեությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ընդլայնման ծրագրերին:

«ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը: 2017 թ. ցուցահանդեսին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտն սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը