Գեղարքունիքում համայնքների ղեկավարների պաշտոնների համար կպայքարեն 20 թեկնածու

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Շողակաթ, Ճամբարակ, Ձորագյուղ, Գեղաքար, Ծովինար եւ Գեղամասար համայնքներում 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել են համայնքների ղեկավարների 20 թեկնածու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, առաջադրված 22 թեկնածուներից փաստաթղթերը ետ են վերցրել երկու թեկնածու՝ անկուսակցական, Գեղամասար համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Անդրանիկ Հախումյանը եւ Շողակաթ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված ՀՀԿ անդամ Աշոտ Կիրակոսյանը:

Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցվել են ՀՀԿ անդամներ՝ Վարդենիսի գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի ՍԱՏԳ պետ Արամ Հարությունյանը, «Լիկա-Ալեն» ՍՊԸ հիմնադիր Կարեն Մկրտչյանը, ԲՀԿ անդամ,«Նար-Գրուպ» ՍՊԸ տնօրեն Սմբատ Սիմոնյանը, անկուսակցական Պարգեւ Խչեյանը: Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել եւ պաշտպանում է Վարդենիսի գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը:

Շողակաթ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար գրանցվել են՝ ՀՀԿ անդամ, Շորժայի գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Սուլիկո Շուշանյանը եւ անկուսակցական, Դրախտիկ համայնքի ղեկավար Վալենտին Պետրոսյանը:

Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնում գրանցվել են ճամբարակի գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը, Թթուջուր համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը եւ «Գեգամետ պլյուս» ՍՊԸ ջարդիչ տեղամասի պետ Վազգեն Ադամյանը:

Ձորագյուղ համայնքի ղեկավարի համար կպայքարեն երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Լեւիկ Գրիգորյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր մասնագետ Դավիթ Մանուկյանը:

Ծովինար համայնքի ղեկավարի պաշտոնում կպայքարեն անկուսակցականներ, գործող գյուղապետ Մհեր Մարտոյանը եւ գյուղապետի տեղակալ Գեղամ Գյուրջյանը:

Գեղաքարում գրանցված երկու թեկնածուն՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ կողմից առաջադրված Կարինե Մարտիրոսյանը եւ ինքնաառաջադրված Ռաֆիկ Սաֆարյանը ներկայացնում են ՀՀԿ-ն:

Գեղամասար համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվելու համար գրանցված թեկնածուները 4-ն են՝ ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված, Շատջրեք համայնքի ղեկավար Զոյա Գեւորգյանը, ՀՀԿ անդամներ, ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Փամբակ համայնքի ղեկավար Հարություն Ազարյանը, «Նար-Միլ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ավետյանը, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տեսուչ Արայիկ Սաթյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ