Տարածաշրջանային

Transparency International-ը ԵԽ-ին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների և փողերի լվացման դեմ

3 րոպեի ընթերցում

Transparency International-ը ԵԽ-ին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների և փողերի լվացման դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարի կոշտ միջոցներ ձեռնարկել վերջին կոռուպցիոն սկանդալներից և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հրաժարականից հետո այդ կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ողջունել է այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում այս շաբաթ քվեարկության է դրվելու հակակոռուպցիոն կանոններն ընդունելու հարցը, սակայն կոչ է արել արագ անդրադարձ կատարել առկա մեղադրանքներին:

«Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության պահպանման և ամրապնդման մանդատ ունի: Սեպտեմբերի 4-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և դրա գործընկերների բացահայտումները ցույց տվեցին, որ ԵԽԽՎ ներկա և նախկին պատգամավորներ գումարներ են ստացել վեհաժողովում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ` հիշեցնելով, որ հոկտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը` մինչ նրան քվեարկությամբ կհեռացնեին վեհաժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին:

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրեն Պատրիսիա Մորեյրան ընդգծել է, որ ԵԽԽՎ նախագահը պետք է արագ քայլեր ձեռնարկի իրավախախտումների դեմ` շեշտելով, որ անցյալում դա ձգձգվեց, երբ 2012թ. առաջին անգամ խոսք գնաց այդ մասին: «ԵԽԽՎ ներկա և նախկին պատգամավորների` Ադրբեջանից կասկածելի ֆինանսական օգուտներ ստանալու մասին բացահայտումները պետք է հետաքննության ենթարկվեն նրանց ազգային իշխանությունների կողմից: Այդ բացահայտումներում պատգամավորներ են ներգրավված Բելգիայից, Գերմանիայից, Իտալիայից, Սլովենիայից, իսկ փողերի լվացման վերաբերյալ բացահայտումներում ներգրավված են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Հունգարիան, Ռուսաստանը, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը: Եվրոպայի խորհրդի որոշմանը սկսելու փոխարեն այդ երկրները պետք է սեփական ջանքերը գործադրեն կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու ուղղությամբ` սերտ համագործակցելով նաև Եվրոպայի խորհրդի հետ: Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է այնպես անեն, որ հետաքննող մարմինները հասանելիություն ունենան անհրաժեշտ ողջ տեղեկատվությանը և փաստաթղթերին, իրավասություն ունենալ անցկացնել ստուգումներ»,- ասել է նա:

Կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին կոչ է արել նաև ստեղծել մշտական հետաքննության գրասենյակ` որպես ապագայում փողերի լվացման և կոռուպցիայի դեպքերի բացահայտման արդյունավետ մեխանիզմ: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ»-ը նաև գտնում է, որ Եվրոպայի խորհուրդը և նրա անդամ երկրները պետք է ընդունեն այնպիսի ընթացակարգեր, որոնք թույլ կտան հեռացնել այն անդամին, ով կխախտի օրենքները և կաշառք կվերցնի:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում