Պատանիների Գրան պրիի առաջատարը Կիրիլ Շևչենկոն է 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան«Գրան Պրի» շախմատային մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրում գրանցվեց 3 ոչ-ոքի արդյունք: Մրցաշարի երեք առաջատարներից Կիրիլ Շևչենկոն հաղթեց Կիրիլ Շուբինին: Նշենք, որ պարտիայի ընթացքում Շուբինը ուներ մեծ առավելություն, սակայն պարտիայի վերջնամասում կոպիտ վրիպեց և պարտվեց:

Մյուս երկու առաջատարները՝ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը, իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Չորս անընդմեջ պարտությունից հետո Նորվեգիան ներկայացնող Թոր Ֆրեդրիկ Կաասենը տոնեց առաջին հաղթանակը: Մրցաշարում 3-րդ հաղթանակը տարավ Մամիկոն Ղարիբյանը: Վյաչեսլավ Զարուբիցկի – Արսենի Նեստերով պարտիան ավարտվեց հաշտությամբ:

5-րդ տուրից հետո 4.5 միավորով աղյուսակը կրկին սկսեց միանձնյա գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Արսենի Նեստերովը 3.5 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն