ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացել է Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցչի օրվա առթիվ, հոկտեմբերի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին դպրոցների տնօրեններ, բազմաթիվ մանկավարժներ և նրանց նախկին աշակերտները, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է իրողությունը, որ ուսուցչի անխոնջ աշխատանքի շնորհիվ է կրթվում ու դաստիարակվում մեր հայրենիքի վաղվա արժանապատիվ քաղաքացին և հայոց բանակի քաջարի զինվորը, այն սերունդը, որը վաղն անառիկ է պահելու հայրենիքի սահմանները՝ ապահովելով խաղաղ արարում հայ ժողովրդի համար:

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ուսուցիչներին, որ նրանց կրթած ու դաստիարակած աշակերտներն այսօր բարեխղճորեն ու պարտքի մեծ գիտակցումով ծառայում են հայկական զինված ուժերում: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բոլոր ժամանակներում ու բոլոր հասարակություններում ուսուցչի դերը միշտ բարձր է գնահատվել, և այսօր, առավել քան երբևէ, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների պարագայում ուսուցչի դերակատարությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում կրկնակի ու եռակի կարևորվում է, քանի որ ուսուցիչը ոչ միայն վաղվա մասնագետ է պատրաստում, այլև մեր բանակի ու առաջնագծի ապագա զինվորին:

Մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար մի խումբ մանկավարժներ միջոցառման ընթացքում խրախուսվել են նվերներով: Խրախուսվել և խորհրդանշական նվերներ են ստացել նաև բարձր առաջադիմությամբ աչքի ընկած մի շարք կրթօջախների աշակերտներ և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ:

Վարժարանում հյուրընկալված ուսուցիչները, աշակերտներն ու ժամկետային զինծառայողները նաև ճաշել են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, շրջել կրթահամալիրի տարածքում, ծանոթացել կրթօջախի ուսումնական առօրյային և կեցության պայմաններին:

Հայերեն

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո