Էդգար Մալաքյանն առաջարկում է ըմբռնումով մոտենալ լեհերից կրած պարտությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը խնդրում է լրագրողներին և երկրպագուներին ըմբռնումով մոտենալ լեհերից կրած 1:6 հաշվով պարտությանը:

«Ինքներդ տեսաք, թե որքան վատ խաղացինք: Միայն ձեզնից մի խնդրանք՝ ըմբռնումով մոտեցեք: Հիմա բոլորիս համար ծանր շրջան է: Թե ձեզ, թե երկրպագուներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ: Իմ կարծիքով հիմա ազգովի պետք է իրար կողքի լինենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մալաքյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Լեհաստանի հավաքականին և պարտվեց 1:6 հաշվով:

Լուսանկարը՝ Armsport-ի

Հայերեն