Տարածաշրջանային

Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին չէր հանձնի Ադրբեջանին, եթե դրա համար վճարված չլիներ. Ֆրանկ Էնգել

3 րոպեի ընթերցում

 Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին չէր հանձնի Ադրբեջանին, եթե դրա համար վճարված չլիներ. Ֆրանկ Էնգել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը վերջերս բացահայտված «Ադրբեջանական լվացքատան» թեմայով հարցազրույց է տվել հունգարական Budapest Beacon-ին՝ անդրադառնալով փողերի լվացման պատմության մեջ Հունգարիայի ունեցած դերակատարությանն ու մասնակցությանը:

Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորն անդրադարձել է Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձերբակալության, դատապարտման, այնուհետև Ադրբեջան արտահանձնման հարցին:

«Նորմալ պայմաններում ես կասեի, թե չեմ հավատա դրան: Սակայն քանի որ ես գիտեի, թե 2010 թվականին ինչ տեսակի հունգարական կառավարություն է եկել իշխանության, ես զարմացած չէի: Եվ իհարկե, ճանաչելով Ադրբեջան պետությունը, իմ առաջին միտքն այն էր, որ հունգարական կառավարությունը ծախվել է»,- ասել է Էնգլերը՝ պատմելով արտահանձնման լուրն իմանալուց հետո իր մտքերի մասին:

Նա ընդգծել է, որ Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրչանն իշխանության գլխին լինելու ժամանակ չարտահանձնեց Սաֆարովին: Իր հետ զրույցում նախկին վարչապետն ասել էր, որ հավատացած է՝ Ադրբեջանում այդ մարդն անպայման ազատ կարձակվի:

«Այս մարդը՝ Սաֆարովը, հունգարական հողում սարսափելի հանցագործողություն է իրականացրել: Հունգարիայի կառավարությունը դատապարտել էր նրան երկար տարիների ազատարզրկման հունգարական բանտում: Հունգարացիները չէին պատրաստվում նրան հանձնել Ադրբեջանին, քանի դեռ իշխանության չեկավ Fidesz կուսակցությունը»,- ասել է Էնգելը:

Նա հայտնել է, որ նախկին վարչապետեր Ֆերենց Գյուրչանն ու Գորդոն Բայնային իրեն պատմել են, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը փորձել համոզել Սաֆարովին հանձնել իրենց՝ նախ բանավոր կերպով, ապա գրավոր՝ հավաստիացնելով, որ այդ մարդը կկրի հունգարական դատարանի կողմից սահմանված պատիժը:

«Տարբերությունն այն է, որ ոչ Գյուրչանը, ոչ էլ Բայանին չհավատացին այդ կեղծ խոստումներին: Բայց նրանցից հետո եկավ Վիկտոր Օրբանը, ում՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցից հետո Սաֆարովը շաբաթներ անց վերադարձավ տուն: Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ այս ամենը գումարի հետ կապ չունի»,- ընդգծել է եվրապատգամավորը՝ շեշտելով, որ չկար մի պատճառ, հանուն որի Օրբանն ու իր ղեկավարած կառավարությունը պետք է վատթարացնեին հարաբերությունները Հայաստանի հետ, եթե դրա համար վճարված չլինեին:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում