Լիբանանահայ համայնքային գործիչ Արմեն Հարությունյանին հանձնվել է Մովսես Խորենացու մեդալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում հոկտեմբերի 3-ին ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելել է լիբանանահայ համայնքային գործիչ Արմեն Հարությունյանին և նրան հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհված Մովսես Խորենացու մեդալը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Մկրտչյանը նշել է, որ այդ պարգևը Արմեն Հարությունյանի՝ յոթ տասնամյակից ավելի ծավալվող բեղուն գործունեության, Լիբանանի հայ համայնքի շրջանակներում և Հայաստանին ցուցաբերված աջակցության արժանի գնահատականն է:

Տեղեկանք. Արմեն Հարությունյանը ծնվել է 1930թ. փետրվարի 6-ին Հալեպում: 1961թ. տեղափոխվել է Բեյրութ: Զբաղվել է ձեռնարկատիրությամբ: Երիտասարդ տարիքից զբաղվել է համայնքային գործունեությամբ՝ ղեկավարելով Այնթափի Հայրենակցական միությունը Հալեպում, ապա և Բեյրութում: Եղել է Հայ Երիտասարդաց Ընկերակցության, ինչպես նաև ՀԲԸՄ անդամ: Հիմնել է «Արմեն և Միմի Հարությունյան» հրատարակչությունը, տպագրել մոտ վեց տասնյակ գրքեր: Բարեգործական գործունեությամբ աջակցել է ՀԲԸՄ և Թեքեյան վարժարանների ուսուցիչներին: 2014թ. Հայկազյան համալսարանի ուսանողների համար հիմնադրամ է ստեղծել: Նվիրաբերություններ է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում Այնթափի գործարանի հիմնմանը: Ֆինանսապես աջակցել է լիբանանահայ մամուլին, հեղինակել է եռահատոր ստեղծագործությունը «Նամակներ» վերտառությամբ:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները