Պաշտոնական

Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին

1 րոպեի ընթերցում

Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահը Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա հայրենանպաստ գործունեության համար Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին հանձնել է պետական բարձր պարգև՝Պատվո շքանշան, որով նա Նախագահի կողմից պարգևատրվել է Անկախության օրվա կապակցությամբ:

Վան Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել հայրենիքի բարձր պարգևին իրեն արժանացնելու համար և վստահեցրել, որ այսուհետ ևս նույնպիսի նվիրումով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: Հանդիպման ժամանակ նա Հանրապետության Նախագահին ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից վերջին շրջանում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում