Տարածաշրջանային

Ալիևը կարող է բռնապետության սեմինարներ անցկացնել. Washington Post-ի անդրադարձը Թբիլիսիում ադրբեջանցի լրագրողի առևանգմանը

3 րոպեի ընթերցում

 Ալիևը կարող է բռնապետության սեմինարներ անցկացնել. Washington Post-ի անդրադարձը Թբիլիսիում ադրբեջանցի լրագրողի առևանգմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է մայիսի 29-ին Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգման և նրան գաղտնի կերպով Բաքվին փոխանցելու դեպքին՝ քննադատելով Ադրբեջանի նախագահի բռնապետական քաղաքականությունը և դրան միջազգային հանրության ոչ պատճաշ արձագանքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը նախ հիշեցրել է, որ մայիսի 29-ի երեկոյան Մուխտարլին անհետացել էր, իսկ մեկ օր անց հայտնվել Բաքվում: «Պարոն Իլհամ Ալիևը կարողացավ իր ուժային մեթոդները կիրառել նաև մեկ այլ երկրի՝ Վրաստանի սրտում: Ու թեև Եվրոպական խորհրդարանը դատապարտել է նման գործելաոճը, այդ քայլը դեռևս չի արժանացել միջազգային հանրության պատշաճ արձագանքին: ԱՄՆ պետքարտուղարությունն իր կարճ հայտարարության մեջ նշել է, որ անհանգստացած է «զեկուցված առևանգումների մասին լուրերով»: Սա կարող է համոզել պարոն Ալիևին, որ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-ի համար միևնույնն է, երբ խախտվում են մարդու իրավունքները և տապալվում օրենքի գերակայությունը: Մենք գիտենք, որ բռնապետները սիրում են միմյանց հետ առևտրի մարտավարությունը, սիրում են ճնշել արտերկրյա ոչ կառավարական կազմակերպություններին՝ նախազգուշացնելով, որ «օտարերկրյա գործակալները» թաքնված են յուրաքանչյուր ծառի տակ և այդպիսով խեղդել ազատ խոսքի իրավունքը: Պարոն Ալիևը, հավանաբար, ուսումնասիրել է ընդդմադիրների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար Չինաստանի անպատժելիության փորձը: Պարոն Ալիևն այնքան լավ է աշխատում, որ բոլորը գիտեն, որ նա կարող է օրերով բռնապետության վերաբերյալ սեմինարներ անցկացնել»,- գրում է պարբերականը:

Պարբերականը հավելում է, որ այս գործի տհաճ լինելու պատճառներից մեկն էլ Վրաստանի մռայլ դերակատարումն է. «Արդյո՞ք Եվրոպական Միություն և ժողովրդավարության ձգտող երկիրը կապ ունի առևանգման հետ: Վրաստանի իշխանությունները հերքել են իրենց մասնակցությունը և խոստացել են հետաքննություն իրականացնել, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ շատ քիչ բան է արվել: Վրաստանը պետք է որքան հնարավոր է արագ մաքրվի այս պատմությունից, իսկ Ադրբեջանն՝ ազատ արձակի Մուխտարլիին: Լավ կլիներ, եթե ավելի շատ կառավարություններ դատապարտեին Ալիևի անընդունելի հնարքները: Դա կարող է զսպել բռնապետների հնարավորությունները»:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում