Տեխնոոլորտի հաջողակ կառավարիչ ու ներդրող Իլյա Լաուրսն այցելել է Հայաստան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամի` Բալթյան երկրներում պաշտոնական ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանի ուղեկցությամբ մեր երկիր է ժամանել ներդրող Իլյա Լաուրսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, Իլյա Լաուրսի «Նեքսչըրի վենչուրս» կապիտալ ներդրումային ընկերությունը նախապես ուսումնասիրել է խելացի սպորտաձևերի, 3D տպագրության, զվարճանքի, ֆինանսական տեխնոլոգիաների, մոբայլ, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտների հայաստանյան ստարտափերի կարողությունները և մեր երկիր է ժամանել ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների ընտված ցանկով (short list-ով), որոնց ղեկավարների հետ ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչը հանդիպումներ է կազմակերպել։

Հայաստանյան այցի օրակարգը կազմվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ։ Իլյա Լաուրսն այսօր այցելել է IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տեղի է ունեցել գաղափարների ոչ պաշտոնական վաճառք՝ sales pitch։ Եվրոպայի լավագույն կառավարիչներից մեկը նաև վարպետության դաս կանցկացնի ոլորտի ներկայացուցիչների համար, հանդիպումներ կունենա Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնում, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում, «Սինոփսիս» ընկերությունում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Նախօրեին ներդրողի հետ հանդիպում է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Բացի ստարտափ ընկերությունների հետ գործարքներից, Իլյա Լաուրսը նաև քննարկում է Հայաստանում գործող միջազգային վենչուրային ընկերություններում ներդրումներ անելու տարբերակը։

Իլյա Լաուրսը «The Wall Street Journal»-ի և «Forbes»-ի վարկածով Եվրոպայի տեխնոլոգիական ոլորտի բիզնեսի 25 լավագույն առաջնորդներից է։ «Եվրոպական բիզնես-մամուլ» («European business Press») ասոցիացիայի կողմից 2011 թվականին ճանաչվել է Եվրոպայի լավագույն կառավարիչ։ 39-ամյա գործարարը Սիլիկոնյան հովտում, Լոնդոնում և Վիլնյուսում գործող «Nextury Ventures» կապիտալ ներդրումային ընկերության սեփականատերն է։ Ներդրողին պատկանող կազմակերպությունների կապիտալը գերազանցում է 300 միլիոն եվրոն։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում