Հասարակական

Հայ-թուրքական սահմանը խախտող անձը փորձել է Հայաստան ներթափանցել հատուկ սողանցքի միջոցով

1 րոպեի ընթերցում

Հայ-թուրքական սահմանը խախտող անձը փորձել է Հայաստան ներթափանցել հատուկ սողանցքի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի սահմանապահ կետի ռուս սահմանապահները ձերբակալել են Երասխի հատվածում հայ-թուրքական սահմանը հատած անհայտ անձի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ բաժանմունքի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ազդանշանային համակարգի համար աննկատ մնալու նպատակով ձերբակալվածը փորձել է սահմանը հատել վայրի կենդանիների համար նախատեսված հատուկ սողանցքի միջոցով: Ձերբակալման պահին սահմանախախտը դիմադրություն ցույց չի տվել: Անձնական խուզարկության արդյունքում սահմանախախտի մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել:

Սահմանախախտի խոսքով` ինքը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է` ծնված 1985թ.: Նշվում է, որ այս պահին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցառումներ է իրականացնում սահմանախախտի ինքնությունը պարզելու համար: Անցած շաբաթվա ընթացքում սա հայ-թուրքական սահմանը խախտելու երկրորդ դեպքն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում