ԱՄՆ երեք կոնգրեսականների անուններ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ երեք կոնգրեսականների անուններ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/906281.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեք անդամի անուն Արցախ կատարած այցելության պատճառով հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց այսպես կոչված «սև ցուցակում»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարության համաձայն` Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված կոնգրեսականներն են Դեյվիդ Վալանդոն, Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբրդը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից կազմվել ու վարվում է Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակ, որում առկա են տարբեր երկրների քաղաքական ու հասարակական գործիչների, բիզնեսմենների, լրագրողներ և այլ անուններ։