Հասարակական

Վարդենիս քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր 

1 րոպեի ընթերցում

Վարդենիս քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Ակունք գյուղի բնակիչ է դանակահարվել։«Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա վիճաբանության ժամանակ։

Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:15-ին ՀՀ ոստիկանություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։

«Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ նշված քաղաքացին՝ ով Ակունք գյուղի բնակիչ է, «Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն գյուղի մեկ այլ բնակչի հետ։ Վերջինս վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է՝ կրծքավանդակի հատվածում վնասվածքներ պատճառելով»,- տեղեկացրին ոստիկանությունից։Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում