Տնտեսություն

Հայաստանում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ. Հայկական առևտրային ցանցի ատենապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ. Հայկական առևտրային ցանցի ատենապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքահայությունը պետք է գործնական քայլեր ձեռնարկի Հայաստանի տնտեսությունը բարելավելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում անցկացվող «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայկական առևտրային ցանցի ատենապետ ԱլեքԲաղդասարյանը:

«Վստահ եմ, որ միասնական աշխատանքով կպարզենք, թե ինչպես կարող է սփյուռքը ներդրում ունենալ տնտեսության բարելավմանն ուղղված աշխատանքներում: Որպես Հայկական առևտրային ցանցի ատենապետ, կարող եմ ասել, որ Հայաստանում կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, և այսօր լուրջ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով. բարձրացվել է վստահության մթնոլորտը, հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, պատրաստվում են ներդրումների մասին տեղեկություններ և հիմքեր ստեղծվում, որ ներդրումների մասին տեղեկությունը փոխանցվի ներդրողներին»,- նշեց Բաղդասարյանը:

Նրա կարծիքով՝ սփյուռքահայն, անկախ նրանից, թե որ երկրից է և անկախ նրանից, թե ինչ հնարավորություն ունի, պետք է գործնական քայլեր կատարի Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում