ՀՀ Նախագահ ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին ներկա է գտնվելՀայ-ռուսական համալսարանի20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին:

Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտու¬թյան և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել էպետական բարձր պարգևներով:

«Իր հիմնադրման առաջին իսկ տարիներից համալսարանը դարձել է մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում լավագույններից մեկը: Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք այսօր մեկ անգամ ևս հիշել համալսարանի առաջին ռեկտոր, երջանկահիշատակ Լևոն Մկրտչյանին, ով հսկայական վաստակ ունի նորագույն ժամանակաշրջանում հայ-ռուսական բարեկամությունը ամուր պահելու շնորհակալ գործում: Նա ոչ միայն ջատագովն էր, այլ նաև մշակն էր այդ գաղափարի, և կարծում եմ, որ նրա գործունեության պսակը դարձավ հենց Հայ-ռուսական համալսարանի հիմնադրումը:

Ուրախ եմ, որ համալսարանը տարիների ընթացքում ամրացավ, առնականացավ և այսօր էլ շարունակում է մնալ մեր լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: Ուրախ եմ, որ այսօր համալսարանում առկա է գիտելիքի կարոտ և գիտելիքը գնահատող ուսանողություն, բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմ և հմուտ ու մեծ մասնագիտական և քաղաքական ուղի անցած ղեկավարություն: Դահլիճում նստած շատ-շատերի հետ ես աշխատել եմ և ներսից գիտեմ այն դժվարությունները, որ ժամանակի ընթացքում հաջողվել է հաղթահարել:

Գիտեք, իմ կարծիքով, բարձրագույն ուսումնական հաստատության գնահատականը ունի առնվազն երեք բաղադրիչ. դրանցից մեկը, իհարկե այն է, թե ի՞նչ որակի քաղաքացի է շարունակում դաստիարակել բուհը, և նրա շրջանավարտը ի՞նչ որակի քաղաքացի է դառնում, ինչքանո՞վ է կապված իր հայրենիքին, որքանո՞վ ունի ժամանակակից մտածելակերպ: Երկրորդ բաղադրիչը, իմ կարծիքով, այն է, թե համալսարանի շրջանավարտը այնուհետև ինչպիսի մասնագիտական գործունեություն է ծավալում: Նա խնդիր ունի՞ աշխատանք գտնելու, թե՞ նրա գիտելիքները բավարար են այսօրվա պայմաններում գտնելու իրեն գոհացնող աշխատանք: Եվ երրորդ բաղադրիչը, բնականաբար, այն է, թե պրոֆեսորադասախոսական կազմը ինչպիսի՞ գիտական գործունեություն է ծավալում: Ես կարծում եմ, որ այս երեք բաղադրիչներն էլ համալսարանում առկա են՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համալսարանը մի յուրահատկություն ունի, և այդ յուրահատկությունը, որը միգուցե առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ՝ հայապահպանության այն գործն է, որ համալսարանն իրականացնում է: Տարօրինակ է, չէ՞, շատերի համար՝ Հայ-ռուսական համալսարան, բայց նշում եմ հայապահպանության գործոնը: Ես սա ասում եմ, որովհետև այն ուսանողները, մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Ռուսաստանում և ամեն տարի 200-ից ավելի գալիս, ուսանում են այս համալսարանում, վստահաբար կարող եմ ասել, որ նրանց մեծ մասը կապվում է Հայաստանին, շատ-շատերը վերհիշում են իրենց արմատները և այնուհետև ողջ կյանքի ընթացքում իրենց զգում են Ռուսաստանի լիարժեք քաղաքացի ու նաև հայ: Սա չափազանց կարևոր առաքելություն է համալսարանի համար:

Ուզում եմ մեկ անգամ ևս սրտանց շնորհավորել բոլորիդ և հավաստիացնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի համալսարանը հետագա տարիներին ևս լինի լավագույնների շարքում, և եթե մենք բոլորս միասին նշելիս լինենք Հայ-ռուսական համալսարանի 50-ամյակը, ապա ասենք, որ 20-30 տարի առաջ մենք փոքր էինք, թույլ էինք, իսկ այսօր հզոր ենք, լավն ենք և բոլորս միասին աշխատում ենք ոչ միայն քաղաքացի դաստիարակելու, գիտելիք տարածելու, այլ նաև հայ-ռուսական բարեկամության օգտին, որովհետև այս համալսարանը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության լավագույն օրինակներից մեկը»,- իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախքան գիտական խորհրդի հանդիսավոր նիստի մեկնարկը Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի, կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայ-ռուսական համալսարանում, ծանոթացել ժամանակակից և որակյալ կրթության ապահովման նպատակով բուհում ստեղծված պայմաններին: Հանրապետության Նախագահին ներկայացվել են նաև Հայ-ռուսական համալսարանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքն ու համալսարանի «Ուսմունք» հենակետային դպրոցը:

Հայերեն العربية English

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA

Զինված ուժերում ոչ մարտական մահերի կանխարգելումը համակարգային բարեփոխումներ է պահանջում․ ՄԻՊ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը