Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ համագործակցության արդյունքները: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցության ընթացքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել Արցախի խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: «Այս ընթացքում շատ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել՝ նույն կառավարության գործունեության հետ կապված: Կառավարության գործունեությունը իսկապես շատ ավելի թափանցիկ և հաշվետու է դարձել: Տեղի են ունենում գործընթացներ, որոնք իրենց արդյունքը տալու են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորը լուրջ փոփոխություններ է տեսնում հարկային և մաքսային ծառայությունների աշխատանքում: «Շուրջ 50 տոկոսով պակասել են հարկային ստուգումները, միևնույն ժամանակ աճել են հարկային մուտքերը: Կան նախադրյալներ, որ մենք կամաց-կամաց կարող ենք լուծել այն խնդիրները, որոնք մարդիկ բարձրաձայնում են: Այդ խնդիրները լուծման եղանակներ ունեն: Մինչ այս պահը այդ խնդիրները լուծելու ավելի լավ եղանակներ չի առաջարկել: Միայն ասում են «ես գամ լավ կլինի»: Մենք այդ եկողներին տեսել ենք: Մենք հավատում ենք համակարգված և մտածված ռեֆորմներին, որոնք առաջացնելու են նոր հնարավորություններ առաջընթաց ապահովելու համար»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան