Արտահանողներին ավելացված հարկի արտարժույթի գերավճարների վերադարձն ավելացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա համեմատ արտահանողների ավելացված հարկի արտաժույթի գերավճարները վերադարձը ավելացել է շուրջ 7.9 միլիարդ դրամով, կամ աճը կազմել է շուրջ 16 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

«Հայաստանն ունի արտահանման ծավալների աճ, ինչը նշանակում է , որ արտահանման աճին զուգընթաց ավելանում է նաև գերավճարների ավել վերադարձը»,- ասաց Միրումյանը:

Նրա խոսքով`դա պայմանավորված է ոչ միայն արտահանման աճով, այլև մի շարք այլ գործոններով:

«Այս տարի Կառավարության համապատասխան որոշմամբ մինչև 20 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկերի դեպքում գերավճարների վերադարձի ժամկետը սահմանվեց առավելագույնը չորս օր: Ինչ վերաբերում է 20 միլիոնից ավելի հայտերին, գերավճարների վերադարձի ժամկետը նույնպես նվազեցվեց, և միջին տևողությունը կազմում է 77 օր: Բացի այդ, տարեսկզբից օտարերկրյա անձանց ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձի սահմանաչափը նույնպես նվազեցվեց»,- ասաց Միրումյանը:

Նա նշեց, որ հարկային վարչարարության արդյունավետության արդյունքում կրճատվել են պետբյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերվող գերավճարները և ապառքները, ինչի արդյունքում 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 օգոստոս վերադարձվել է ավելի քան 56.4 մլրդ դրամ ԱԱՀ գումար:

«Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 22 միլիարդ դրամով նվազել են հարկային գերավճարները, իսկ ապառքները նվազել են շուրջ 7.4 միլիարդ դրամով: Հարկային եկամուտների բարելավման և գերավճարների ու ապառքների նվազումը տեղի է ունենում այն պարագայում, երբ 47.8 տոկոսով նվազել են հարկային ստուգումները: Իհարկե, այստեղ մենք ավելի շատ ապավինել ենք անհատական վերլուծություններով հսկողական գործիքակազմի կիրառման պրակտիկային, ինչպես նաև շատ կարևոր էր մոնիթորինգի կենտրոնի գործարկումը»,- ասաց Միրումյանը:

Հայերեն Русский

Հութիները դատապարտել են Եգիպտոսի խորհրդարանին՝ Սաուդյան Արաբիային ռազմական օգնության տրամադրմանը հավանություն տալու համար

Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական շահագրգռվածությունը համարել է խաղաղության իրական երաշխիք

Ես շատ հիասթափված եմ. Արարատ Միրզոյանի ելույթը ԱԺ-ում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Հայաստանն ապահովել է պատշաճ պայմաններ և նպաստել COP17-ի հաջող անցկացմանը. Իբրահիմա Շեյխ Դիոնգ

Ալեն Սիմոնյանն ու Թոմ Բերենդսենը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման նախագծին

Պուտինը բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ

Նարեկ Կարապետյանն առաջարկում է ԹՐԻՓՓ-ի գործարկումը կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանին չպետք է բացառել Պարսից ծոցի անվտանգության համակարգից