Սեպտեմբերին Հայաստանում և Արցախում նախատեսված են բազմաթիվ փառատոններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին նախատեսված են բազմաթիվ փառատոններ, միջոցառումներ, քանի որ ամիսը հագեցած է զբոսաշրջիկներով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը ներկայացրեց մոտակա ժամանակում սպասվելիք փառատոնները:

«Փորձում ենք յուրաքանչյուր ամիս կազմակերպել այնպիսի փառատոններ, որոնց շնորհիվ զբոսաշրջիկներն առնչվեն ժողովրդի կենցաղի, ուտեստի, երաժշտության հետ:Մայիսին Սարյան փողոցում անցկացված «Գինու օրերը» լայն արձագանք ունեցավ, և որոշեցինք դարձյալ կազմակերպել նմանատիպ փողոցային փառատոններ»,-ասաց Նունե Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սեպտեմբերի 16-ին նախաձեռնել են Yerevan music night միջոցառումը: Այն տեղի կունենա Թումանյան-Աբովյան խաչմերուկում: Երեկոյան ելույթ կունենա արտերկրից ժամանած ճանաչված աստղ:

«Նույն օրը Արցախում կանցկացվի Գինու փառատոնը: Այս տարի ավելի շատ գինեգործներ ներկայացված կլինեն Հայաստանից: Իսկ սեպտեմբերի 30-ին Արենի փառատոնի հիմնադրամի նախաձեռնությամբ Խաչիկ գյուղում տեղի կունենա արդեն ավանդական դարձած Գաթայի փառատոնը»,-ասաց Մանուկյանն ու հավելեց, որ այն օգնում է սահմանամերձ գյուղին՝ դառնալու ճանաչելի: Նախորդ տարի գյուղացիները մեծ գոհունակություն են հայտնել փառատոնի արդյունքից:

Իսկ «Արենի» գինու փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 7-ին:

Հայերեն English Русский

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք