«Հյուսիս-հարավ»-ում ևս 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են կատարվել. նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ավտոճանապարհի համար մինչ օրս ծախսվել է 150 միլիոն դոլար, շահագործման է հանձնվել 31 կիլոմետր ճանապարհ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ծրագրի հետ կապված չարաշահումների մասին հարցին: «Այդ 150 միլիոնը չի ծախսվել միայն 31 կիլոմետրի վրա: 31 կմ-ի վրա ծախսվել է 70 միլիոն դոլար, մնացած գումարը ծախսվել է հողային աշխատանքների վրա, որոնք այժմ կատարվում են Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածներում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ արդեն 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են կատարվել: Ըստ նախարարի, այդ 11-կիլոմետրանոց հատվածը դեռևս շահագործման հանձնված չէ և չի մտնում վերը նշված 31 կիլոմետրի մեջ:

Հայերեն Русский

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը