Պոլիօլեֆինային կոնտեյներով նատրիումի քլորիդի լուծույթը հնարավոր կլինի ձեռք բերել մատչելի գնով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության որոշ դեղատներում ապակե ամպուլաներում արտադրված նատրիումի քլորիդի լուծույթները վաճառվում են 10-15 հազար դրամով։ ՀՀ առողջապահության նախարարությունը դա համարում է անթույլատրելի, մանավանդ, որ դրանք խորհուրդ է տրվում օգտագործել քիմիաթերապիայի ժամանակ։ Պատճառն այն է, որ տվյալ պարագայում պետք է խուսափել պոլիվինիլքլորիդից (PVC) պատրաստված կամ պոլիվինիլքլորիդ պարունակող ներարկման համակարգերի կամ այլ բժշկական պարագաների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարությունն այս առթիվ դիմել է Ֆարմատեք կազմակերպության ղեկավարությանը։ Այնտեղից մեզ տեղեկացրել են, որ համաձայն Պակլիտաքսել դեղանյութ պարունակող օրիգինալ դեղամիջոց արտադրողի դեղի օգտագործման հրահանգի (https://www.accessdata.fda.gov/drugsatfda_docs/label/2011/020262s049lbl.pdf), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված Պակլիտաքսել դեղանյութ պարունակող վերարտադրված (գեներիկ) բոլոր դեղերի ընդհանուր բնութագրերի (SmPC) 6.2 և 6.6 կետերի (http://pharm.cals.am/pharm/data/drug_120339/1490609614369.pdf, http://pharm.cals.am/pharm/data/drug_120965/1411546015350.pdf, http://pharm.cals.am/pharm/data/drug_123073/1480322902905.pdf, http://pharm.cals.am/pharm/data/drug_122282/1455264785553.pdf), անհրաժեշտ է բացառել այդ դեղամիջոցի ուղղակի շփումը պոլիվինիլքլորիդից (PVC) պատրաստված կամ պոլիվինիլքլորիդ պարունակող ներարկման համակարգերի կամ այլ բժշկական պարագաների հետ:

Պակլիտաքսելի ներարկման լուծույթը անհրաժեշտ է պահել ապակյա, պոլիպրոպիլենային կամ պոլիօլեֆինային կոնտեյների մեջ: Նաև դեղամիջոցի ներարկումը անհրաժեշտ է կատարել պոլիվինիլքլորիդ չպարունակող (PVC-free) պոլիէթիլենային ներարկման համակարգի միջոցով, որը պետք է պարունակի ≤0.22մկմ ծակոտկենությամբ ֆիլտր:

Հաշվի առնելով վերոնշյալը` Ֆարմատեք ընկերությունը ներդրել է նատրիումի քլորիդի 0.9% 500մլ ինֆուզիոն լուծույթի արտադրություն պոլիօլեֆինային կոնտեյների մեջ, որը լիովին կերառելի է նման դեպքերում և առաջարկվում է մոտ 1000 դրամով: Դրանք կարելի է ձեռք բերել հետևյալ դեղատներից։

Ֆարմատեքից նաև տեղեկացնում եմ, որ բանակցություններ են վարում Հայաստանի Հանրապետությունում ≤0.22մկմ ծակոտկենությամբ ֆիլտր պարունակող պոլիէթիլենային ներարկման համակարգերի մատչելիությունը ապահովելու համար:

Հայերեն

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո