Տարածաշրջանային

Բաքվում Ռուսաստանի ԱԳՆ-ին մեղադրում են ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշմանն աջակցելու մեջ

2 րոպեի ընթերցում

Բաքվում Ռուսաստանի ԱԳՆ-ին մեղադրում են ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշմանն աջակցելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշմանն աջակցելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը նաև պահանջել է այդ երկրի ներկայիս արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը:

Դրա համար հիմք է հանդիսացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը` կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության հետ, ով ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական դրույթները:

Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, նշել էր, որ դա նորություն չէ: «Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություններում մեկ անգամ չէ, որ հղում են կատարել այդ կետերին»,- ասել է Զախարովան:

Զախարովայի մեկնաբանությունն էլ առաջացրել է Զուլֆուգարովի դժգոհությունը: Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը համընկնում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության հետ: Նա նաև քննադատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին և մեղադրել նրան այս իրավիճակում լռություն պահպանելու մեջ:

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Սպորտ

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Եվրոպա

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստան

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Սուրեն Պապիկյանն ու  Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Իրավունք

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Հայաստան

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում