Իրավունք

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

7 րոպեի ընթերցում

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կարևոր է համարում Ոստիկանության բարեփոխումների պատշաճ իրականացումը։ Այդ համատեքստում նա առանձնացնում է 2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, որի միջոցով հնարավոր կլինի ընդունել այնպիսի ստանդարտներ, որոնք կօգնեն անձնակազմի համար ճիշտ և գրագետ կրթություն ապահովել՝ հատկապես ուժային միջոցների օգտագործման առումով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արփինե Սարգսյանը հայտարարեց «2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագծային լուծումների» հանրային քննարկմանը լրագրողների հետ զրույցում: 

ՆԳ նախարարի տեղակալը նկատեց, որ հատկապես ուժային միջոցների օգտագործման մասով նախարարությունը վերլուծել է պրակտիկան և գտել, որ կան բազմաթիվ խնդիրներ, ընդ որում, դրանք սուբյեկտիվ գնահատումներ են, որովհետև օրենքում չկան այնպիսի հստակ ստանդարտներ, որոնք թույլ կտան որոշակի իրավիճակներում իսկապես ասել՝ «այո՛, սխալ է եղել, կամ՝ այո՛, ճիշտ է եղել»։

Խոսելով հունիսի 12-ին ՀՀ Ազգայի ժողովի շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև բախումների մասին՝ Արփինե Սարգսյանը նշեց.

«Ցանկացած իրավիճակում, բնականաբար, տեղում և նաև ընդհանուր ղեկավարման շրջանակներում Ոստիկանությունը գնահատում է ինչպես ֆիզիկական ուժի գործադրման հիմքերի առկայությունը, այնպես էլ հատուկ միջոցների օգտագործման հիմքերի առկայությունը։ Տվյալ իրավիճակում որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ», - իր խոսքում նշեց Արփինե Սարգսյանը՝ շեշտելով, որ իրավիճակի իրավաչափության կամ համաչափության հետ կապված մեկնաբանությունը տեղին չի համարում, քանի որ այս պահին այդ դեպքի հետ կապված գոյություն ունի հարուցված քրեական գործ։

Անդրադառնալով այն հարցին, թե հունիսի 12-ի իրադարձությունների ընթացքում Ոստիկանության կողմից ի՞նչ կոնկրետ միջոցներ են կիրառվել՝ ՆԳ նախարարի տեղակալը պատասխանեց, որ կիրառվել են ոստիկանության բազայում գտնվող հատուկ միջոցներ։ Նա չցանկացավ մանրամասնել, թե ո՞ր հատուկ միջոցների մասին է խոսքը՝ կրկին հղում կատարելով այն հանգամանքին, որ դեպքի վերաբերյալ առկա է հարուցված քրեական գործ։

«Ցանկացած միջոցառման շրջանակներում, բնականաբար, Ոստիկանությունում կա հրամանատարական կոնկրետ շղթա: Առավել ինտենսիվ իրավիճակների դեպքում կա նաև օպերատիվ խմբի ձևավորման խմբի տրամաբանությունը. տարբեր քննարկումների արդյունքներով Ոստիկանությունը որոշում է, թե ինչպիսի միջոցներ են, որոնք պետք է տվյալ իրավիճակում կիրառվեն», - ասաց Սարգսյանը՝ շեշտելով, որ մնացած բոլոր մանրամասները գտնվում են հարուցված քրեական գործի շրջանակներում։

ՆԳ նախարարի տեղակալը նշեց, որ շատ կարևոր է, որ օրենքի մակարդակում լինի հստակություն ուժային միջոցների օգտագործման վերաբերյալ, քանի որ այս պահին օրենքը շատ կցկտուր նշում է, թե ուժային միջոցները որո՞նք են, և ինչպե՞ս կարելի է դա կիրառել։

«Մեր խնդիրն է օրենքում հստակ տալ ընթացակարգերը, և նաև Ներքին գործերի նախարարի հրամանով սահմանել մեր անձնակազմի համար ստանդարտ օպերացիոն արարողակարգեր, որոնք հստակ ցույց կտան, թե յուրաքանչյուր ուժային միջոցի գործադրման դեպքում մարմնի տարբեր հատվածների նկատմամբ միջոցներ կիրառելու պարագայում, օրինակ, վնասվածության ինչպիսի աստիճանի դա կարող է բերել, դա թույլատրելի՞ է, թե թույլատրելիության կոնկրետ աստիճան կա», - մանրամասնեց նա՝ հավելելով, որ այս հարցերը գտնվում են Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում, քանի որ այդ ստանդարտները շատ օգտակար կլինեն՝ տարբեր իրավիճակներում առավել հստակ հասկանալու քայլերի հաջորդականությունը։

Նորից անդրադարձ կատարելով հունիսի 12-ին ոստիկանների և ցուցարարների միջև բախման վերաբերյալ հարցին՝ ՆԳ փոխնախարարը շեշտեց, որ այդ իրադարձություններից առաջ ոստիկանությունը մի քանի անգամ իրազեկում է իրականացրել ցուցարարների շրջանում, և այդ առումով տարբեր քննադատների պնդումներն ուղղակի անտեղի են։

Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև մի քանի օր շարունակվող ցույցերի ընթացքում վերջինիս մասնակիցների կողմից կատարվել են գողության դեպքեր, և այդ հանգամանքները ևս գտնվում են հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

«Եթե մենք խնդիրներ չտեսնեինք, ապա այսօր բավական լայն կազմով չէինք քննարկի 2024-26 թթ-ի ռազմավարությունը։ Ընդ որում, եթե հասցրել եք աչքի անցկացնել, ապա նկատած կլինեք, որ մենք բարձրացրել ենք խնդիրներ ինչպես մարդկային ռեսուրսների կառավարման, կրթական բլոկի, վատ վերաբերմունքի դրսևորման արձանագրման, այնպես էլ ընտանեկան բռնության և այլ տեսանկյուններից։ Այսինքն՝ խնդիրները տարբեր են, և այս փաստաթուղթը հավակնում է լինել ռազմավարական այն կարևորագույն փաստաթուղթը, որը թույլ կտա ապահովել ինստիտուցիոնալ փոփոխություններն ամբողջ ոստիկանական համակարգում», - ասաց Արփինե Սարգսյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ փաստաթուղթը մշակվել է բավականին լայն կոնսենսուսի արդյունքում։

Նա նշեց, որ այդ փաստաթուղթի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից կատարվել են շատ կարևոր նկատառումներ, որոնք ներկայացվելու են քննարկման ընթացքում։

«Կարծում եմ՝ այս ռազմավարական փաստաթուղթը որոշակի հղկման և մի փոքր ավելի լավը դառնալու արդյունքում կհավակնի լինել բարեփոխումներն առաջնորդող մի ամբողջական փաստաթուղթ, որն իր ձեռքում կունենա թե՛ Կառավարությունը, թե՛ Ներքին գործերի նախարարությունը, և թե՛ հանրությունը՝ հասկանալու համար, թե իրականում կա՞ առաջընթաց որևէ ուղղությամբ, թե՞ չկա, և ո՞ր քայլերն են, որոնք կոնկրետ նախանշվել են հստակ ժամկետում լուծվելու համար», - եզրափակեց ՆԳ նախարարի տեղակալը։   

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Եվրոպա

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստան

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Սուրեն Պապիկյանն ու  Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Հայաստան

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Հայաստան

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում