Հայաստան

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

2 րոպեի ընթերցում

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում եղել են մի շարք նվաճումներ, որոնց թվում է նաև Քրեական ոստիկանության ձևավորումը, որն արդեն հոկտեմբերից կսկսի իր ծառայությունը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ մասնակցելով «2024-2026 թթ․-ի ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագծային լուծումների» հանրային քննարկմանը։

«Մենք մի շարք կարևոր նվաճումներ ենք ունեցել ոստիկանության  ոլորտի բարեփոխումների շրջանակներում․ հիմնադրվել է կարևորագույն ինստիտուտ՝ Ներքին գործերի նախարարությունը՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող, ոստիկանության ոլորտում տարբեր ուղղություններով աշխատանքներ ևս տարվել են։ Դրա շրջանակներում ամբողջովին հիմնադրվել է Պարեկային ծառայությունն, ինչպես նաև Ջրային պարեկային ծառայությունը», - նկատեց Արփինե Սարգսյանը՝ ընդհանուր առմամբ գնահատելով ոստիկանության բարեփոխումների օրակարգը և մինչև հիմա իրականացված բարեփոխման գործընթացը։

Նա նաև հավելեց, որ Օպերատիվ կառավարման կենտրոնը ևս. ինչպես վերոնշյալ ծառայություններն ամբողջությամբ, ընդգրկել է Հանրապետության ողջ տարածքը։ 

«Կրթական ոլորտում մենք բավական փոփոխություններ ենք իրականացրել՝ վերապատրաստումների մասով, Քրեական ոստիկանության ձևավորման նախապատրաստական աշխատանքներն են իրականացվել, հայտարարվել է մրցույթ, որտեղ քաղաքացիական անձինք ևս մասնակցելու հնարավորություն են ունեցել», - նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ հենց այս պահին կրթահամալիրում իրականացվում են վերապատրաստումներ, որոնց արդյունքում հոկտեմբերին կմեկնարկի ծառայությունը։

ՆԳՆ տեղակալը նաև տեղեկացրեց, որ համայնքային 1800 ոստիկան այս պահին վերապատրաստվում են ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում, որին կհաջորդի վերապատրաստման երկրորդ փուլը։

Նա հավելեց, որ այս ամենին զուգահեռ իրականացվում են վերապատրաստման և բարեփոխումների շատ այլ տարբեր ծրագրեր, և դրանց իրագործման ուղղությամբ ևս ՆԳՆ-ը շարունակում է աշխատանքը։

 

Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստան

Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Սպորտ

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Եվրոպա

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Սուրեն Պապիկյանն ու  Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Իրավունք

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում