Պաշտոնական

Բացվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը. ՀՀ Նախագահը ներկա է գտնվել արարողությանը

2 րոպեի ընթերցում

Բացվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը. ՀՀ Նախագահը ներկա է գտնվել արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՐՍ: Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև Սրբազանի հետ այցելել են նաև Դադիվանք՝ ծանոթացել վանական համալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին և մոմ վառել Դադիվանքի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում:

Հայկական երկու հանրապետությունների նախագահները Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում այսօր կայցելեն նաև գինու նորաբաց գործարան:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մայրաքաղաք Ստեփանակերտում կմասնակցի Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում