Հայաստանում ծնելիության մակարդակը մնում է կայուն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2000 թվականից ի վեր ծնելիության մակարդակը մնացել է կայուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 29-ին «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

«Կանայք միջինն ունենում են 1.7 երեխա: Ծնելիությունը քաղաքաբնակ` 1.7 երեխա և գյուղաբնակ` 1.8 երեխա կանանց շրջանում գրեթե չի տարբերվում: Ծնելիությունն էապես տարբերվում է ըստ մարզերի` Արագածոտնի և Գեղարքունիքի 1.1 ծնունդ մեկ կնոջ հաշվով գործակիցների մինչև Տավուշի 2.4 ծնունդ մեկ կնոջ հաշվով գործակիցը»,- ասաց Սարիբեկյանը:

Նրա խոսքով` ծնելիությունը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց: «Այսպես, միայն հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում այս գործակիցը կազմում է 2.8 ծնունդ մեկ կնոջ հաշվով, մինչդեռ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում` 1.6 ծնունդ մեկ կնոջ հաշվով: Որևէ հստակ կապ ծնելիության և տնային տնտեսությունների բարեկեցության միջև չկա»,- նշեց Սարիբեկյանը:

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը նշեց, որ Հայաստանում կանայք և տղամարդիկ գրեթե նույն տարիքում են սկսում սեռական կյանքը:

«25-49 տարեկան կանանց և տղամարդկանց համար միջին տարիքն առաջին սեռական հարաբերությունների ժամանակ 21.2-ն է: Կանանց միջին տարիքն առաջին ամուսնության ժամանակ 21.4-ն է, այսինքն` սեռական կյանքը սկսելուց կարճ ժամանակ անց: Տղամարդիկ ավելի մեծ տարիքում են ամուսնանում. 30-49 տարեկան տղամարդկանց շրջանում ամուսնության միջին տարիքը 25.9-ն է: Կանանց միջին տարիքն առաջին ամուսնության ժամանակ կտրուկ աճում է կրթական մակարդակի աճին զուգընթաց՝ կազմելով 18.8 տարեկան հիմանական կրթություն ունեցող կանանց շրջանում և 24.1 տարեկան` բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում»,- ասաց Սարիբեկյանը:

Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը, վկայակոչելով զեկույցը, հայտնեց, որ կանայք առաջին անգամ ծննդաբերում են ամուսնությունից հետո 1.5 տարի անց. միջին տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ 22.8 տարեկան է:

«Միջին տարիքը էապես փոխվում է ըստ մարզերի: Գեղարքունիքում բնակվող կանանց միջին տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ մոտ 3 տարով ավելի է` համապատասխանաբար 21.4 և 24.5 տարեկան»,- եզրափակեց Սարիբեկյանը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը