Հայ բեմի երախտավորների դիմանկարները կհանգրվանեն Հայաստանի թատերական գործիչների միությունում 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահում օգոստոսի 27-ին կայացել է մեր հայրենակից, ռոստովաբնակ քանդակագործ, նկարիչ Ներսես Կիրակոսյանի ցուցահանդեսի բացումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից՝ հավելելով. «Ներկայացված են վերջին մեկ տարվա ընթացքում հեղինակի կատարած գրաֆիկական աշխատանքները: Ներկա էին մշակույթի և արվեստի գործիչներ:

«Այս ցուցահանդեսի գաղափարը շատ պատահական հղացավ` 2016թ.-ին կայացած առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ: Որոշեցի պատկերել հայ բեմի երախտավորներին, որ գալիք սերունդը չմոռանա նրանց ու հիշատակը միշտ վառ պահի»,- ասաց նկարիչը:

Ն. Կիրակոսյանի փոխանցմամբ` խորագիրը կլինի շարունակելի. «Անշուշտ, ցանկություն կա շարունակել այս գաղափարն ու առաջիկայում ներկայացնել հայ բեմի այլ երախտավորների դիմանկարներ, քանի որ այստեղ ոչ բոլորն են ներկայացված: Բանն այն է, որ այս աշխատանքներն արված են խիստ հաշվարկով. հաշվի ենք առել թատերական գործիչների միության ճեմասրահը, որտեղ շուտով կհանգրվանեն հայ բեմի երախտավորները»:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, բարձր գնահատելով նկարչի արվեստը, պարգևատրեց Ն. Կիրակոսյանին ՀԹԳՄ ոսկե մեդալով` հայ բեմարվեստի երախտավորների դիմանկարները վարպետությամբ ստեղծելու և դրանք անհատույց Հայաստանի թատերական գործիչների միությանը նվիրաբերելու համար:

«Աննախադեպ գաղափար է, որի մասին անցած տարի տեղեկացա: Պետք է ասեմ, որ սա շատ մեծ և շռայլ նվեր է մեզ համար, ինչի համար շնորհակալություն հեղինակին: Կարծում եմ, որ այն կծառայի նպատակին. ցավոք սրտի, մեր երիտասարդները շատ քիչ գիտեն հայ բեմի երախտավորների մասին», - ասաց Հ. Ղազանչյանը:

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. սեպտեմբերի 6-ը»:

Հայերեն Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով