Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Պերճ Զեյթունցյանի վերջին հրաժեշտի արարողությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտն է տվել նշանավոր գրող Պերճ Զեյթունցյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ Նախագահն իր ցավակցություններն է հայտնել Զեյթունցյանի ընտանիքի անդամներին:

Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին նաև Զեյթունցյանի մերձավորները, արվեստգետներ, գրողներ. անվանի մտավորականին հրաժեշտ տվեցին ծափերով: Նրան հուղարկավորել են Երևանի քաղաքային պանթեոնում:

«Խոր ցավով եմ արձանագրում Պերճ Զեյթունցյանի կորուստը: Նա կարողացավ իր գրական գործունեության ընթացքում կենդանացնել, միս ու արյուն տալ մեր պատմությունը, այն վերածել պիեսի, ֆիլմի: Համոզված եմ, որ նրա ստեղծագործությունները մեզ, ապագա սերնդին տալու են կյանքը ճշմարիտ ապրելու հնարավորություն: Նրա ստեղծագործություններում էր ազնիվ քաղաքացու կերպարը, մեր պատմության առանցքը»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով ուղեկցում էր Նախագահ Սարգսյանին:

Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։ Նշանավոր գրողին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել էրկառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ։

Զեյթունցյանը հեղինակ էրժողովրդականություն վայելող բազմաթիվ վեպերի, թատերգությունների, թարգմանությունների։ Նրա թատերգությունները երկար տարիներ բեմադրվել են և այժմ էլ հաջողությամբ ներկայացվում են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային և Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում։ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները թարգմանվել, առանձին գրքերով լույս են տեսել ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն և այլ օտար լեզուներով։ Անգլերենից թարգմանել, առաջին անգամ հայ ընթերցողին մայրենի լեզվով ներկայացրել է ժամանակակից համբավավոր հեղինակների։ Պ. Զեյթունցյանը Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ էր։ Զեյթունցյանը շուրջ 35 գրքի հեղինակ է։ Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր էր, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների ևհասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։

Հայերեն English Русский

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը