Լևոն Ջուլֆալակյանը գոհ է երկու ոսկե մեդալներից. Կային սպասումներ նաև այլ քաշային կարգերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփեց աշխարհի առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքները:

«Բնական է, որ երկու ոսկե մեդալից շատ գոհ եմ: Որոշ քաշային կարգերում էլի սպասելիքներ ունեինք, սակայն մեծ սպորտում լինում են սայթաքումներ: Այդ մասին դեռ պետք է մտածենք: Իմ կարծիքով Մաքսիմ Մանուկյանի հաղթանակն էլ պետք է սպասված լիներ: Նա տարիներ շարունակ միշտ մոտ էր մեդալներին: Նա կարողացավ քաշը ճիշտ կարգավորել և առավելություն ստանալ հակառակորդների նկատմամբ: Արթուր Ալեքսանյանը վաղուց ապացուցել է, որ իր քաշում լավագույնն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ գործող օրենքները բացասական են անդրադառնում մարզաձևի վրա: «Դեռևս պայքար է գնում միջազգային ֆեդերացիայի տարբեր կողմերի հետ: Ամերիկացիները ուզում են, որ մնան այս կանոնները, քանի որ գոտեմարտել ընդհանրապես չգիտեն: Նրանց ճնշում են և ըմբշամարտի շատ երկրներ պայքարում են, որ օրենքները փոխվեն: Եթե որոշումը բացասական լինի, ապա նման մոտեցման դեպքում կարող է արգելվել նաև Օլիմպիական խաղերի մասնակցությունը»,-շեշտեց Ջուլֆալակյանը:

Փարիզում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ավարտվեց: Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմը հավաքեց 28 միավոր և թիմային հաշվարկում գրավեց 6-րդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե մեդալ: Աշխարհի չեմպիոններ դարձան 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հայերեն Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը