«Արմենպրես»-ն ու Վրաստանի GHN լրատվական գործակալությունը շարունակում են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և Վրաստանի GHN լրատվական գործակալությունը շարունակում են համագործակցության շրջանակներն ընդլայնելուն ուղղված քայլերը: Օգոստոսի 23-ին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը Երևանում ընդունել է GHN լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Թեյմուրազ Չումբուրիձեին:

Լրատվական գործակալությունների ղեկավարները քննարկել են երկկողմհամագործակցության օրակարգը, նախանշել համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, անդրադարձ կատարել նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին և առաջիկա անելիքներին:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը կարևորել է երկու հարևան երկրների լրատվական գործակալությունների համագործակցությունը և ընդգծել, որ դրա շնորհիվ երկու երկրների հասարակությունները միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն են ստանում: Նա ընդգծել է, որ «Արմենպրես»-ը և GHN-ը շարունակում են ակտիվացնել տնտեսական, զբոսաշրջության ոլորտի լուսաբանման գործընթացը, անդրադարձը մշակութային միջոցառումներին, իրականացնում են տեղեկատվության փոխանակում երկու երկրներում կայանալիք կարևոր միջոցառումների վերաբերյալ: «Հանդիպումները հնարավորություն են քննարկելու արդի լրատվական դաշտում առկա միտումները, նաև՝ թե ինչ ուղղությամբ ենք շարժվում: Դրանք առիթ են նոր գաղափարներ գեներացնելու»,-նշել է Անանյանը:

GHN լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Թեյմուրազ Չումբուրիձեի խոսքով՝ երկու գործակալությունները կարող են համատեղ աշխատել տարբեր ոլորտներում, իրականացնել տեղեկատվության փոխանակում, փորձի փոխանակում, ինչն ավելի կբարելավի աշխատանքի որակը:

Հայերեն English Русский

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին․ քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/06/26