Քաղաքականություն

Արցախում իրավիճակը վերահսկելի է. Ադրբեջանի վարքագիծն ահաբեկչություն է. Դավիթ Բաբայան

1 րոպեի ընթերցում

Արցախում իրավիճակը վերահսկելի է. Ադրբեջանի վարքագիծն ահաբեկչություն է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը վերահսկելի է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարԴավիթ Բաբայանն ասաց, որ հակառակորդի ահաբեկչական, հանցավոր գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակն անդառնալի կորուստ ունեցավ: «Մենք բոլորս ցավում ենք, որովհետեւ ցանկացած երիտասարդ կյանքի կորուստ անդառնալի է, հատկապես մեր ժողովրդի համար: Մենք գործ ունենք այսպիսի մի աննորմալ երկրի, հարեւանի հետ»,-ասաց նա: Դավիթ Բաբայանի խոսքով՝ սա ոչ թե մարտի բռնկվել է կամ հարձակում, սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն:

Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում