Տնտեսություն

Վարդան Արամյանին հրավիրել են Փարիզ՝ «Լավ հանրային կառավարումը՝ քաղաքացիների և բիզնեսի համար» համաժողովին

1 րոպեի ընթերցում

Վարդան Արամյանին հրավիրել են Փարիզ՝ «Լավ հանրային կառավարումը՝ քաղաքացիների և բիզնեսի համար» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն օգոստոսի 11-ին ընդունել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և Եվրոպական Միության (ԵՄ) ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանի համակարգող Մարիան Լեմկեին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում ՀՀ-ին ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես, գնումների մասին նոր օրենքի, քաղաքացիական ծառայության մասին և արտաքին աուդիտի վերաբերյալ նոր օրենքների մշակման աշխատանքներին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են նաև ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի անունով պաշտոնական հրավեր է փոխանցվել` մասնակցելու դեկտեմբերի 13-14-ը Փարիզում կայանալիք «Լավ հանրային կառավարումը՝ քաղաքացիների և բիզնեսի համար» նախարարական համաժողովին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում