Ավելի քան 50 միջազգային պատվիրակություն ներկա է գտնվելու է Հասան Ռոուհանիի երդմնակալությանը. Մասնակցելու է նաև ՀՀ Նախագահը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրի պատվիրակություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով Irna գործակալությունը, Իրանի նախագահի երդմնակալությանը ներկա գտնվելու նպատակով Իրանում են գտնվում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Հյուսիսային Կորեայի խորհրդարանի խոսնակ Կիմ Յոն Նամը, պատվիրակություններ Պաղեստինից, Հարավային Կորեայից, Մոլդովայից և Լիբանանից:

Երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Իրանի Մեջլիսում՝ տարբեր երկրների քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների, այդ թվում՝ 8 նախագահի, 19 խորհրդարանական խոսնակի և 92 բարձրաստիճան միջազգային պատվիրակության ներկայությամբ:

Ընթացիկ տարվա մայիսի 19-ին Իրանում տեղի ունեցած 12-րդ նախագահական ընտրություններին Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրորդ անգամ՝ ձայների 57 տոկոսով:

Հայերեն English Русский

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս