Իրավունք

Երևանի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2017 թվականի օգոստոսի 7-ից Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խաչմերուկի հատվածում պլաստմասսե պահպանապատերից կառուցված եռանկյունաձև անվտանգության կղզյակի շնորհիվ Բաղրամյան պողոտայով Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը, «Կանգ-Գիծ» գծանշումը և տվյալ հատվածի հետիոտնային անցումը մոտ 25 մետր կտեղափոխվեն դեպի նշված խաչմերուկ, որը կմեծացնի տվյալ խաչմերուկի թողունակությունը և միաժամանակ՝ նշված փոփոխության շնորհիվ Բաղրամյան պողոտայի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթևեկող տրանսպորտային միջոցները նշված մանևրը կկատարեն անընդհատ՝ առանց լուսացույցի արգելող ազդանշանին հանդիպելու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում