Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը կարեւորել է մահմեդականների հետ սերտ համագործակցությունը արտաքին քաղաքականության ոլորտում

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել արտաքին քաղաքականության ոլորտում երկրի մահմեդականների հետ սերտ համագործակցության օգտին: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում Ռուսաստանի մահմեդական համայնքների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը: Ըստ Լավրովի, «անհրաժեշտ է համագործակցություն հաստատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների շուրջե: Նա հույս է հայտնել, որ «այդօրինակ հանդիպումներն ավանդույթ կդառնան, եւ մենք կկարողանանք քննարկել Ռուսաստանի արտաքին քաղաքականության այն հարցերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար եւ մահմեդական համայնքների ղեկավարների համարե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում