Սպորտ

Վլադիմիր Կլիչկոն բռնցքամարտից հեռանալու մասին անսպասելի հայտարարարություն է տարածել

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Կլիչկոն բռնցքամարտից  հեռանալու մասին անսպասելի հայտարարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Կլիչկոն տեսաուղերձով անակնկալ հայտարարություն է արել` ասելով, որ հեռանում է բռնցքամարտից:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարածված հայտարարությունում Կլիչկոն նշել է, որ գիտակցաբար է կայացրել իր որոշումը:

«Որպես սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ես կարողացա հասնել այն ամենին, ինչի մասին երազել էի, և այժմ ցանկանում եմ սպորտից հետո սկսել իմ երկրորդ կարիերան։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես իմ ընտանիքին, իմ թիմին ու իմ երկրպագուներին»,-նշել է Կլիչկոն։

41-ամյա Կլիչկոն իր 21 տարվա կարիերայի ընթացքում 69 մարտերից հաղթանակ է տարել 64-ում: Ապրիլի 29-ին կայացած վերջին մարտում 11-րդ ռաունդում Կլիչկոն պարտություն է կրել աշխարհում բռնցքամարտի ծանր քաշային չեմպիոն Էնթոնի Ջոշուայից: Երկրորդ մենամարտը պետք է կայանար նոյեմբերի 11-ին Լաս-Վեգասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում