Հայաստանում ամենօրյա ծխող են տղամարդկանց մոտավորապես կեսը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակակից բուժման մեթոդների ներդրման արդյունքում բարելավվել է հիվանդների ապրելիությունը: Հետևաբար, առավել մեծ է թոքի քաղցկեղ վերապրածների թիվը, և նրանք օգուտ են քաղում ծխելը դադարեցնելու առավելություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գալով«Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» միջազգային գիտաժողովում`ասել էՀայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ԺիրայրևՓաթրիշաԹրփանճեանհանրայինառողջապահությանֆակուլտետի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացմանկենտրոնիավագգիտաշխատողԱրուսյակ Հարությունյանը:

«Կարծում եմ ծխախոտային կախվածությունից ձերբազատումը քաղցկեղի բուժման պլանում ընդգրկելու խիստ անհրաժեշտություն կա»,-ասել է նա:

Անդրադառնալով թոքի քաղցկեղով հիվանդների շրջանում ծխելը դադարեցնելու առավելություններին` նա մասնավորապես նշել է. «Ապացուցված է, որ նույնիսկ հիվանդության ախտորոշումից հետո ծխելը դադարեցնելը հանգեցնում է բուժման արդյունավետության և ելքերի բարելավմանը»:

Բանախոսն ափսոսանքով ընդգծել է, որ բուժաշխատողները և թոքի քաղցկեղով հիվանդները հաճախ անտեղյակ են և թերահավատորեն են մոտենում այս առավելություններին:

Ողջ աշխարհում թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված չարորակ նորագոյացություններից մեկը: Բավական է ասել, որ այս տեղակայումով քաղցկեղի հետևանքով տարեկան ավելի շատ մարդ է մահանում, քան կրծքագեղձի, աղիների և շագանակագեղձի քաղցկեղներից միասին վերցված:

Արուսյակ Հարությունյանընաև նշել է, որ, ըստ հաշվարկների, քաղցկեղի հետևանքով յուրաքանչյուր հինգերորդ մահվան պատճառը թոքի քաղցկեղն է:

«Ծխելը թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի ամենամեծ գործոնն է` հիվանդության առաջացման շուրջ 90%-ի պատճառը: Ծխողների շրջանում թոքի քաղցկեղի հիվանդացության և մահացության ցուցանիշները 15-30 անգամ գերազանցում են չծխողների ցուցանիշներին: Ցանկացած տարիքում ծխելը դադարեցնելը նվազեցնում է թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Նույնիսկ թոքի քաղցկեղի ախտորոշումից հետո ծխելը դադարեցնելը հանգեցնում է մի շարք առողջական օգուտների, ինչպիսիք են՝ հետվիրահատական բարդությունների նվազումը, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի արդյունավետության և կյանքի որակի բարելավումը»,-ասել է գիտաշխատողը:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2012 թվականին տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը եղել է Հունգարիայում (76.6` 100,000 բնակչի հաշվով) (http://www.wcrf.org/int/cancer-facts-figures/data-specific-cancers/lung-cancer-statistics#MEN), որին հաջորդել է Հայաստանը (72.9` 100,000 բնակչի հաշվով): Ակնհայտ է, որ նման իրավիճակի պատճառներից մեկը ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությունն է:

ԱՀԿ-ի կողմից իրականացված STEPS (2016-2017) հետազոտության համաձայն՝ Հայաստանում 18-ից 69 տարեկան մեծահասակների շրջանում ծխելու տարածվածությունը կազմում է 27.8%: Ընդ որում, ամենօրյա ծխող են տղամարդկանց մոտավորապես կեսը` 51.5%-ը, իսկ կանանց 1.8%-ը(World Health Organization.ARMENIA STEPS Survey 2016-2017: Fact Sheet.; 2016):

Ահազանգող այս ցուցանիշները պարտադրում են ծխախոտային կախվածության հիմնախնդրի լուծման կտրուկ քայլեր ձեռնարկել:

Հայերեն

Հայ-բրիտանական համագործակցության նոր էջ. կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 49 համարանիշերի աճուրդից պետական բյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ

Մեծ պահանջարկ ունեցող նոր համարանիշերը կարժենան 250 հազարից 8 միլիոն դրամ և կտրամադրվեն առանց աճուրդի. ՆԳՆ