Հասարակական

Հայաստանից երեխաներին որդեգրել ցանկացողների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են

1 րոպեի ընթերցում

Հայաստանից երեխաներին որդեգրել ցանկացողների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաները 2017թ. հունվար-հունիսին 43-ն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, երեխաների 51.2 տոկոսն աղջիկներ են:

Որդեգրման ենթակա երեխաների մեծ մասը Երևանից են, որին հաջորդում է Լոռին, Շիրակը, Գեղարքունիքը: Մինչև 6 ամսական երեխաները 14-ն են, 6 ամսականից մինչև 1 տարեկան երեխաները 7-ն են, մեկ տարեկանից 6 տարեկան երեխաների թիվը` 5-ն է, 6-10 տարեկան երեխաների թիվը 9-ն է, 10-15 տարեկաններինը` 5, իսկ 15-18-ը տարեկաններինը` 3:

Նրանցից 20-ն առողջ են, 23-ն ունեն առողջական խնդիրներ:

Նշված ժամանակահատվածում հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուները եղել են 106-ը, 72-ը` ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ են, 34-ը` արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ: Որդեգրել ցանկացողների մեծ մասը 30-ից մինչև 65 տարեկան են:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում