ՔԿԱԳ գործընթացը Հայաստանում բարեփոխվում է. Սուրեն Քրմոյանը ներկայացնում է սպասվող փոփոխությունները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեփոխվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացը: Այս առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ընթացքում մեր քաղաքացիները անմիջապես շփվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Այդ իսկ պատճառով խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպիսի՞ բարեփոխումներ են կատարվում ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ոլորտում:

-ՀՀ Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի շրջանակներում ՔԿԱԳ ոլորտում նախատեսվել են մեծածավալ բարեփոխումներ, որոնք անմիջականորեն վերաբերում են քաղաքացիներին ծառայությունների մատուցմանը, մասնավորապես.

Իրականացվելու է քաղաքացիական կացության ակտերի ոլորտի օրենսդրության արդիականացումը, որի շրջանակներում քաղաքացին կարող է ծառայություններ ստանալ «Մեկ պատուհանի» սկզբունքով ցանկացած ՔԿԱԳ մարմնում, ի տարբերություն ներկա համակարգի, երբ քաղաքացին ծառայություն կարող է ստանալ միայն ըստ բնակության վայրի:

Իրականացվելու է ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդնումը, որի շնորհիվ քաղաքացիները շատ հարցերի և դիմումների պատասխաններ կարողանալու են ստանալ առանց ՔԿԱԳ մարմին այցելելու:

Իրականացվելու է ծննդի և մահվան ավտոմատ գրանցում ՝ անկախ դրա վերաբերյալ դիմում ներկայացնելու հանգամանքից:

Բացի այդ, նախատեսվում է բարեփոխել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացման ընթացակարգերը, իրականացնել երեխայի միջազգային առևանգման և օտարերկրյա որդեգրումների բնագավառի բարեփոխումներ՝ օրենսդրական մակարդակով ամրագրելով բոլոր ընթացակարգերը, ինչպես նաև թվայնացնել քաղաքացիական կացության ակտերի թղթային արխիվը:

-Արդյո՞ք ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ժամկետները ողջամիտ են:

-«ՔաղաքացիականԿացության ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ ՔԿԱԳ մարմինըքաղաքացիականկացության ակտերիպետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը, եթե սույն օրենքով այլ ժամկետներ նախատեսված չեն»:

Օրինակ՝ ծննդյան, հայրության ճանաչման գրանցումները իրականացվում են դիմում ներկայացնելու օրը:

Բացի այդ, այն դեպքերում, երբ «Քաղաքացիականկացության ակտերի մասին» օրենքում սահմանվել է այլ ժամկետ, ապա տվյալ ժամկետը հստակեցված է լինում՝ ներառելով վերջնաժամկետը:

Օրինակ՝ ամուսնության գրանցումն իրականացվում է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը(բացառությամբ հարգելի պատճառների դեպքերում):

-Ինչ տուրքեր են գանձվում ՔԿԱԳ ծառայությունների մատուցման համար:

-«Քաղաքացիականկացության ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Օրինակ՝ հայրության ճանաչման գրանցման համար պետական տուրքը կազմում է 1 000 ՀՀ դրամ:

Սակայն հարկ է նշել, որ որոշ ծառայությունների համար պետական տուրք չի գանձվում: Օրինակ՝ ծննդյան, որդեգրման, մահվան գրանցումների դեպքում պետական տուրք չի գանձվում:

-Արդյո՞ք հասարակությունը տեղեկացված է ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական տուրքերի դրույքաչափերի վերաբերյալ:

-Շատ կարևոր է, որ քաղաքացին իրազեկ լինի ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների մատուցման ժամկետներին և վճարներին: ՔԿԱԳ մատուցվող ծառայությունները, ժամկետները, պետական դրույքաչափերը սահմանված են «Քաղաքացիականկացության ակտերի մասին» օրենքով, որը պաշտոնապես հրապարակված է և հասանելի է բոլորին: Արդարադատության նախարարությունը պարբերաբար իրազեկման արշավներ է կազմակերպում: Ներկայումս ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական դրույքաչափերի վերաբերյալ կազմվել է ինֆոգրաֆիկա, որպեսզի ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական տուրքերի վերաբերյալ տեղեկատվությունը ավելի մատչելի դառնա հասարակության համար:

-ՔԿԱԳ ծառայությունների բողոքարկման ի՞նչ մեխանիզմներ են գործում:

-Արդարադատության նախարարությունը մեծ արշավ է սկսել ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների որակը բերալավելու և վերահսկելու, ինչպես նաև ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների որակի վերաբերյալ քաղաքացիների կարծիքները ստանալու համար:

ՔԿԱԳ ծառայությունների մատուցման հետ կապված բողոքների և առաջարկների դեպքում քաղաքացին կարող է աշխատանքային ժամերին կապվել Արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայությանը՝ +374 10 59-41-90: Կամ նամակ գրել Արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին:

Հայերեն English

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել