Տուրիզմ

Եկ Արցախ. Զբոսաշրջիկներին կարող է հիացնել Տողի Մելիքական ապարանքն ու գինու համի գաղտնիքը

5 րոպեի ընթերցում

 Եկ Արցախ. Զբոսաշրջիկներին կարող է հիացնել Տողի Մելիքական ապարանքն ու գինու համի գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին բերդաքաղաք Տողի հենց կենտրոնում Մելիք Եգանի պալատական համալիրն է՝ Մելիքական ապարանքը՝ կառուցված 19-րդ դարում: Ժամանակի ընթացքում հնացած ու քանդված ապարանքը պատմամշակութային արգելոց է, որի տարածքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված իրերին կարելի է ծանոթանալ հենց ներսում: Կառույցը եզակի է նրանով, որ Արցախի հինգ մելիքությունների ապարանքներից միակն է, որ պահպանվել է:

Տող գյուղն այժմ ունի շուրջ 800 բնակիչ, երեք եկեղեցի՝ Սուրբ Հովհաննես, Սուրբ Ստեփանոս եւ Անապատ, մանկապարտեզ, դպրոց, որտեղ սովորում է 150 աշակերտ, ինչպես նաեւ արվեստի դպրոց, որտեղ թե Տողի, թե հարակից գյուղերի աշակերտները հաճախում են երաժշտության, կիրառական արվեստի, պարի դասերի:

Ապարանքի զբոսավար Ռուզաննա Խաչատրյանի խոսքով՝ զբոսաշրջիկների հոսքը սկսվում է մայիսից եւ ավարտվում սեպտեմբեր-հոկտեմբերին, սակայն գյուղը չունի ո՛չ հյուրանոց, ո՛չ հյուրատներ:

«Եղել են, որ մեկ-երկու օրով եկել, հյուրընկալվել են մեկի տանը, բայց այդպիսի տեղեր չունենք: Զբոսաշրջության վարչությունում մտածում են աշխատել էկոտուրիզմի ուղղությամբ. ասեմ, որ այստեղ վերեւում որպես լավ ժողովրդական ճարտարապետության նմուշներ պահպանվել են որոշակի տներ, որոնք վերականգնելու դեպքում կարող են ծառայել որպես գեղեցիկ ոճով հյուրատներ. դա արդեն ֆինանսների հարց է»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշեց նա:

Ապարանքի տարածքում շատ շուտով՝ սեպտեմբերի 16-ին, արդեն 4-րդ անգամ կանցկացվի Արցախյան գինու փառատոնը, որը, ըստ Արցախիէկոնոմիկայի նախարարությանզբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանի՝ ներառվում է զբոսաշրջային ընկերությունների փաթեթներում: Զբոսաշրջիկները գալիս են եւ այլ գինիների հետ միասին համտեսում աշխարհի մի շարք երկրների համար գյուղի այցեքարտը համարվող «Կատարո» գինին, որի գործարանը ապարանքի մոտակայքում է: Դեռեւս 15 տարի առաջ Ավետիսյանների ընտանիքը չէր էլ պատկերացնում, որ սեփական արտադրանքը մի օր կհամալրի լավագույնների շարքը: Գինեգործարանի հիմնադիր Էդիկ Ավետիսյանը, դեռեւս տարիներ առաջ դժգոհ լինելով խաղողի համար առաջարկվող գումարից, բերքը հետ է բերել, գինի ստացել ու բաժանել բարեկամ, հարեւաններին, ապա մտածել՝ իսկ ինչու չստեղծել սեփական գինին:

«Ուզում էինք իմանալ՝ խնդողնու տեսակից կարող ենք գինի ստանալ՝ որակով»,-ասաց նա:

Սեզոնային հավաքի ժամանակ արտադրամասի աշխատակիցներով՝ 40-45 հոգով, ձեռք ձեռքի են տալիս, ընտրում լավն ու ստանում գինին, որի մասին իրենց գնահատականն են տվել նաեւ արտերկրից ժամանած փորձագետները:

«Գալիս են շատ փորձագետներ, տանում եմ նրանց այգի, ուսումնասիրում են հողը, ասում են՝ արտասահմանում որ ուզում ենք այս համն ու հոտը ստանալ, անպայման ուրիշ բաներ ենք խառնում, ի՞նչ բան ա, որ բույրը հենց այստեղ է, չգիտենք՝ գաղտնիքը կեղեւում է, հատիկներում է»,-ասաց Էդիկ Ավետիսյանն ու հավելեց, որ 10 հազար շշի արտահանումից արդեն իսկ հասել են 70 հազարի:

«Կատարո»-ն տեղական եւ միջազգային շուկաներին առաջարկում է գինու սպիտակ, կարմիր եւ «Rose» տեսակները: Գինին արտահանվում է Իսպանիա, Չեխիա, Ռուսաստան, Ամերիկա, Անգլիա, Մերձբալթյան երկրներ, իսկ շուտով՝ նաեւ Կանադա:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հուլիսի 22-24-ը հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ճանաչողական այց դեպի Արցախ: Հայաստանյան 5 մեդիաընկերությունների 8 ներկայացուցիչների համար կազմակերպվել են մի շարք էքսկուրսիաներ դեպի Արցախի հիմնական զբոսաշրջավայրեր, տեղեկատվություն է փոխանցվել արցախյան զբոսաշրջային ներուժի, Արցախում գործող թանգարանների, պետական պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջության բնագավառին առչնվող այլ ուղղությունների մասին` նյութեր պատրաստելու և զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով:

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Տուրիզմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Հնդկաստանն «Արմենպրես»-ի թղթակցի աչքերով. տպավորություններ ճանաչողական այցից

Տուրիզմ

Հնդկաստանն «Արմենպրես»-ի թղթակցի աչքերով. տպավորություններ ճանաչողական այցից

Չինական մեծ պատ, Չինաստանի ազգային թանգարան, ակրոբատիկ շոու. հայ լրագրողների և բլոգերների «արկածները» Չինաստանում

Տուրիզմ

Չինական մեծ պատ, Չինաստանի ազգային թանգարան, ակրոբատիկ շոու. հայ լրագրողների և բլոգերների «արկածները» Չինաստանում

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Տնտեսություն

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Տնտեսություն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Ավիաչվերթները տուրիզմը զարգացնելու կարևոր միջոցներից են. Մեխակ Ապրեսյան

Տնտեսություն

Ավիաչվերթները տուրիզմը զարգացնելու կարևոր միջոցներից են. Մեխակ Ապրեսյան

Հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են այցելում Վրաստան, քան վրացիները՝ Հայաստան

Տնտեսություն

Հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են այցելում Վրաստան, քան վրացիները՝ Հայաստան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում