Տնտեսություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ու Համաշխարհային բանկի  ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ)  աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEIDP) և Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին։ Քննարկվել են ծրագրերի մանրամասները, ֆինանսական բաղադրիչները, առաջնահերթ գործողությունների շրջանակը և իրականացման հնարավոր ժամկետները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներին՝ շեշտադրելով  ՀԲ-ի աջակցությամբ զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվել են մի շարք հարցեր Գյումրիի կլաստերի վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում