Տնտեսություն

Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում

Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ 

«Հայաստանը փոքր է միայն աշխարհագրորեն», – նշում է մարքեթինգի փորձագետ Նադիա Պասկուալը։ Ունենալով հիասքանչ բնություն, հարուստ մշակույթ, ավելի քան 6000 տարվա գինեգործության պատմություն և անսահման հնարավորություններ ակտիվ զբոսաշրջության համար՝ Հայաստանը առաջարկում է անմոռանալի փորձառություններ։

Նա նաև հիշեցնում  Հայաստանից դեպի Միլան, Հռոմ և Վենետիկ ուղիղ չվերթների մասին, որոնց շնորհիվ հայաստանյան արկածները ավելի հասանելի են դառնում։ 

Ամբողջական հոդվածը կարդալու համար կարող եք անցնել հղումով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում