Տնտեսություն

Նախարարը կարևորել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներդրումը զբոսաշրջության զարգացման գործում

1 րոպեի ընթերցում

Նախարարը կարևորել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներդրումը զբոսաշրջության զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Ֆեդերացիան, որը ստեղծվել է 2004 թվականին որպես «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» և 2018-ին վերակազմավորվել է որպես ֆեդերացիա, արդեն երկու տասնամյակ ակտիվ գործունեություն է ծավալում և էական դերակատարում ունի Հայաստանի զբոսաշրջային ոլորտում։

Նախարարը շնորհավորել է ֆեդերացիային 20-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով նրա ներդրումը զբոսաշրջության ոլորտի զարգացման, միջազգային համագործակցության խթանման և երկրի զբոսաշրջային ներուժի առավել արդյունավետ օգտագործման գործում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում