Հասարակական

Երեք օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը

1 րոպեի ընթերցում

Երեք օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 22, խարդախության 6, խուլիգանության 3, կողոպուտի, յուրացման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 2-ական դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 66-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում