Հասարակական

ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Շենգավիթում կաթսայատան 20 մետրանոց ծխնելույզի տեղաշարժվելու մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Շենգավիթում կաթսայատան 20 մետրանոց ծխնելույզի տեղաշարժվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի դատարանի մոտակայքում, կաթսայատան 20 մ բարձրություն ունեցող ծխնելույզը քամու հետևանքով տեղաշարժվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ ևՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Շենգավիթ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում