Հասարակական

Մասիս-Նուբարաշեն ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է

1 րոպեի ընթերցում

Մասիս-Նուբարաշեն ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, վարորդը՝ 1970 թ. ծնված Մանվել Աբրահամյանը, և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մ. Աբրահամյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում