Հասարակական

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուլիսի 24-ին հանդիպել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներին և կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Սարգսյանը կարևորել է ի սկզբանե հասարակական բնույթ կրող նախաձեռնությունը, նշելով, որ դա քաղաքացիական կեցվածքի լավագույն դրսևորումներից մեկն է։ Նախարարը հավաստիացրել է, որ զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը համառոտ ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները և առաջիկայում կենտրոնը վերականգնողական անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներով հագեցնելու ծրագրերը։

Ամփոփելով հանդիպումը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ արդեն աշնանը կենտրոնը կգործի և հայրենիքի պաշտպանության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին հնարավորություն կտա վերականգնել առողջությունը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում