Հասարակական

Հինգերորդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

1 րոպեի ընթերցում

Հինգերորդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի, հուլիսի 18-22-ը 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների ու տեղակալների հավաքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնական պարապմունքների ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել բոլոր օղակների հրամանատարների դերակատարության, ինքնակրթության, ինչպես նաև մասնագիտական որակների բարձրացման հարցերին:

Իսկ դասախոսությունների հիմնական շեշտադրումը վերաբերել է մարտական գործողությունների վերլուծության ու գնահատման հարցերին, պաշտպանության առավել հուսալի և արդյունավետ կազմակերպման նպատակով մարտական հենակետերում ներդրված նորարարական մոտեցումներին: Ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն ամրապնդվել են գործնական պարապմունքների ընթացքում:

Ամփոփելով հրամանատարական հավաքների արդյունքները` զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը` շեշտելով պատրաստված հրամանատարի դերը զինված ուժերի զարգացման, առաջադրանքների կատարման ու մարտի վարման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում